ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

արմինե կալենց (պարոնյան)

Ծնվել է 1920 թվականին Դամասկոսում, Սիրիա։ Ուսանել է Հալեպի Հայկազյան եւ Սեն-Ժոզեֆ վարժարաններում, Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ Նկարչություն սովորել է Բեյրութում, Հարություն Կալենցի արվեստանոցում։ 1939-ին Հալեպի «Բարոն» հյուրանոցում բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Մասնակցել է ցուցահանդեսների Նյու Յորքում, Հալեպում, Բեյրությում։

1946-ին ամուսնու՝ Հարություն Կալենցի հետ, ներգաղթել է Խորհրդային Հայաստան, դարձել Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1962-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։

90-ականների սկզբին ապրել եւ ստեղծագործել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1996-ին վերադարձել է Հայաստան։

Մահացել է 2007-ին Երեւանում։

Երբ որ քո մեջ կայուն կարոտը կա հայրենիք երեւույթի, շատ բան սկսում ես անտեսել, մոռանալ։