պատմության դոկտոր
            
            Ծնվել է 1926 թվականին Չետատեա-Ալբայում, Ռումինիա։ 1945-ին ընդունվել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1948-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան եւ ուսումը շարունակել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 
1959-ից մինչեւ կյանքի վերջն աշխատել է Հայաստանի ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, որտեղ եղել է ավագ գիտաշխատող, հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, փոխտնօրեն եւ տնօրեն։ 
Մահացել է 1993-ին Երեւանում։