ջութակահար

ժան տեր-մերկերյան

Ծնվել է 1935 թվականին Մարսելում, Ֆրանսիա: Տասնմեկ տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, մեկ տարի անց տվել առաջին մենահամերգը՝ նվագախմբի հետ կատարելով Մենդելսոնի եւ Վիվալդիի ջութակի կոնցերտները: 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան:

1956-ին Պրագայում, 1961-ին Փարիզում արժանացել է մրցանակների: Համերգային գործունեությանը զուգահեռ՝ դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ունի ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1981-ին տեղափոխվել է ծննդավայր` Մարսել:

Մահացել է 2015-ին Մարսելում, թաղված է Երեւանում։

/