Զ. Պլպուլի բանաստեղծություն:
Զ. Պլպուլի բանաստեղծություն:
Ամերիկայի հայ համայնքում արհեստագործական արտելներ եւ հանգանակություններ են կազմակերպվում ներգաղթի համար:
Պուքրեշից հայրենիք մեկնած Մաննիկ Գազանճյանը իր մորը նամակ է գրում եւ պատմում ՍՀ-ում իրենց կենսապայմանների մասին:
«Այսօր ամէն մի հայ պարտականութիւն ունի պարզելու, որոշելու թէ որու՞ հետ կ՛երթայ, Հայրենիքի՞ն թէ դաշնակցականներուն, որոնք իրենց դարաւոր հայրենիքը թողած՝Մատակասկարի մէջ նոր հայրենիք հիմնելու հարցով են մտահոգուած»:
ՀՃ-ի կոմիտեն հայտարարում է, որ հաջորդ քարավանի արձանագրությունները մեկնարկել են:
«Հիտլէր, երբ պատերազմ հռչակեց Խ. Միութեան, եւ հետեւաբար Խ. Հայաստանի դէմ, դիմեց միայն ու միայն Դաշնակցութեան»:
«Պատմական աննախընթաց պահը, ուր կ’ապրի մեր ժողովուրդը, հայրենադարձի, հայրենաշինութեան եւ հայկական հողերու ամբողջական ազատագրման եւ միացման գերագոյն խնդիրները, հրամայական այնպիսի պարտականություններ կը դնեն մեր բոլորի ուսերուն վրայ, որոնցմէ չի կրնար խուսափիլ ոչ մէկ հայ»:
ՀԲԸՄ նախագահ Արշակ Կարագյոզյանը եւ Հանգ. կենտ. հանձնախմբի նախագահ Լեւոն Կերտան Նյու Յորքում նշվող Ս.Միության տարեդարձի հանդիսության ժամանակ զրուցել են ՍՄ արտգործնախարար Մոլոտովի եւ ԱՄՆ-ում ՍՄ դեսպան Ն.Նովիկովի հետ, որոնք բարձր համակրանքով են խոսել հայ ժողովրդի մասին:
Ամերիկահայ ազգային խորհրդին կից Հայերի ներգաղթի օգնության հանձնախումբը նախաձեռնում է արհեստագործական արտելների ձեւավորում, որտեղ հավաքված մասնագիտական գործիքները պետք է տեղափոխվեն ՍՀ:
Հայրենադարձ Ժիրայր Ինճեյանը մասնակցում է ՍՀ Գերագույն Սովետի ընտրություններին:
Հայրենադարձները նամակով իրենց հարազատներին են պատմում ՍՀ-ի կենսապայմանների մասին:
Հունաստանի Սալոնիկ քաղաքի ապահովության տեսչությունը հունահայ ներգաղթի հանձնախմբին է ներկայացրել 64 անցանկալի հայի ցուցակ եւ խնդրել նրանց օր առաջ ուղարկել ՍՀ: