գրքեր


Հույսը զորավիգ։ Ընտանեկան ճակատագիր

Մոնա-Մարիան Մարիկյան

2011

«ՎՄՎ Պրինտ» հրատարակչություն, Երեւան


Ժոզեֆն սկսել էր ռուսերեն սովորել, խորացնել հայերենը։ Ցանկանալով ավելին իմանալ այն երկրի մասին, որտեղ ապրելու էր, նա սկսեց հետեւել հայոց պատմության դասընթացների։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ իմացավ, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել՝ դեռեւս 301-ին, Տրդատ երրորդի (287-330) գահակալության օրոք։ Նույն ձեւով նա իմացավ, որ հայկական այբուբենը 405-ին ստեղծել է վանական Մեսրոպ Մաշտոցը։ Ժոզեֆը 5-րդ դարում պարսկական լծի դեմ մղված Վարդանանց պատերազմի մասին կարդալիս հպարտությամբ էր համակվել, հիացել էր նաեւ 1184-ին Մխիթար Գոշի կազմած դատաստանագրքով, որի հոդվածներից մեկը հետեւյալն էր. «Ոչ ոք չպետք է դատվի ըստ իր հասարակական վիճակի, այլ միայն ու միայն կատարածի»։

Ֆրանսերեն բնագրից թարգմանել է Գրիգոր Ջանիկյանը