Այս կայքը, որը ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ, անձնական ապրումների, հիշողությունների եւ արխիվային փաստաթղթերի շտեմարան է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Մեծ Հայրենադարձությանը...

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18։00 Խնկո Ապոր մանկական գրադարանում ցուցահանդես եւ ֆիլմի ցուցադրություն։


պահոց


Եթե Ձեր ընտանիքը 1946-49 թվականներին ներգաղթել է Հայաստան եւ Դուք ունեք հետաքրքիր պատմություններ, վկայություններ, արխիվային նյութեր (լուսանկարներ, փաստաթղթեր), որոնք կցանկանայիք զետեղել կայքում, գրեք մեզ paskevichyan@gmail.com, satfaram@gmail.com հասցեներով, զանգահարեք +374.94.1946-48, +374.77.1946-48 հեռախոսահամարներով:

ՖԻԼՄԵՐ

Օ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ


Անծանոթ իմ Հայրենիք

«Անծանոթ իմ Հայրենիքը» առաջին մասն է «Դարձ ի շրջանս յուր» խորագիրը կրող եռապատումի, որի մյուս երկու ֆիլմերը հաջորդաբար կպատմեն հայաստանյան իրականության մեջ հայրենադարձների ներգրավման, նրանց հանդեպ ստալինյան շրջանում եղած հալածանքի (աքսոր, բռնաճնշումներ) եւ հայրենաթողության կամ արտագաղթի մասին։