Բեյրութից մեկնող երկրորդ քարավանով հայրենիք է մեկնել ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթոնք»-ի խմբագիր Գ. Պեքերեճյանը:
Բեյրութից մեկնող երկրորդ քարավանով հայրենիք է մեկնել ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթոնք»-ի խմբագիր Գ. Պեքերեճյանը:
Հունաստանի Սալոնիկ քաղաքից մեկնել է Հունահայերի առաջին քարավանը 2000 հոգով, իսկ մնացած քաղաքներում արձանագրվածների խմբերը պետք է հետզհետե մեկնեն մինչեւ տարվա վերջ:
ՀԲԸՄ Նյու Յորքի Կենտրոնական վարչությունը զեկույց է ներկայացրել իր վերջին շրջանի գործունեության վերաբերյալ:
Երեւանի մետաղների գործարանում աշխատող հայրենադարձ արծաթագործ Արեւ Ասլանյանի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել ՍՀ կառավարության կողմից:
Թուրքական «Ճումհուրիեթ» թերթը ծաղրում է Բոսվորի նեղուցով շոգենավով անցնող հայ հայրենադարձներին:
«Հայկակա՛ն խանդավառութիւն… Աշխարհի ո՛չ մէկ ոյժ այլեւս պիտի չկրնայ խորտակել զայն, պիտի չկրնայ մարել այդ բռնկած կրակը»:
«Եթէ մենք չերթանք, ապա մեր զաւակները եւ թոռները երբեք չպիտի մտածեն հայրենիք վերադառնալ»:
«Օր մը Արարատ լեռը՝պարունակելով Կարսի եւ Արտահանի շրջանները, պիտի վերադարձուի իր իրաւական տիրոջ, Հայաստանին»:
Հայրենադարձները Երեւանում մասնակցում են իրենց համար նախատեսված բնակելի շենքերի կառուցմանը:
Հայկական ներգաղթին չի առնչվում:
«Կատակ բան չէ.-Ռոմանահայ երկրորդ հայրենադարձի արտօնութիւն է հասեր. Պետք է շտապել, ժամ առաջ, վայրկեան մը առաջ ստուգուիլ, վերարձանագրուիլ, արձանագրուիլ»:
«Ինչ կ՛ուզէինք մենք երեկ.-Հող մեր ոտքերուն տակ: Այդ հողը ունինք այսօր, եւ փառաւոր պետականութիւն մը: Ով որ իր աչքերը եւ հոգին կը դարձնէ դէպի մեր երկիրը, ան պիտի ապրի յաւիտեան»: