Շատ հաճախ ինձ հարցնում են. «Ո՞ւմ է պետք այս նախագիծը։ Ինչո՞ւ եք փորփրում անցյալը։ Ի՞նչ է տալու մեզ»։
Հարցին պարզ, բայց անսպասելի պատասխան եմ տալիս։ Ասում եմ` մարդը արժեք է ոչ միայն ներկայում, այլեւ՝ անցյալում։ Եւ որպեսզի մարդը ներկայում արժեւորվի, նա պետք է նկատվի անցյալում։ Այսինքն՝ վիճակագրական չոր տվյալներով, փաստերով ու թվերով բավարարվելու փոխարեն, պետք է տեսնել մարդուն։
Յուրաքանչյուր մարդուն՝ իր ճակատագրով, անհատական իր պատմությամբ, իր հույզերով ու ապրումներով։ ավելին…
«Այդպես էլ գարուն չեկավ»
Մարտիրոս Վարդանյան
հատվածներ գրքից
Իմ Սիրանուշ Տատը
Անցյալ հուշերով ապրելն ինքնին տառապանք է, չկա ավելի ուժգին ու անհետացող ցավ, քան մանուկ և պատանի հասակներում մարդու կրած...