Հարություն ձեռնափայտով եւ կոշիկով։ Իմ տենդագին կյանքը մայրցամաքներում
Հարութ Պարսամյան
2008
Լա Վեռնի համալսարանի հրատարակչություն
Գնել[անգլերեն]
Հորս ձերբակալությունից և ունեցվածքի բռնագրավումից հետո, մեր ընտանիքի ֆինանասկան վիճակն անտանելի դարձավ: Մեր ունեցած հագուստը՝ կոստյումներ, սվիտերներ, վերարկուներ, տաբատներ ու կոշիկներ, եւ խոհանոցային որոշ պարագաներ ստիպված էինք վաճառել: Ամեն կիրակի եղբայրներով՝ երկուսով կամ երեքով, այս իրերը վերցնում ու տանում էինք Երևանի «սև շուկան»: Վաճառողները հիմնականում հայրենադարձներ էին, գնորդները՝ տեղացի ունևորներ՝ պետական պաշտոնյաներ, համազգեստավոր սպաներ, ռուսներ՝ թե կին, թե տղամարդ, ովքեր փնտրում էին զագրանիչնի (արտասահմանում արտադրված) ապրանքներ: Գները, որ սահմանում էին վաճառողները, սակարկելի էին: