գրքեր


ՀԱՅԿԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ

Սոնիա Մղրպլեան

2012

Լոնդոն, Կոմիտաս հաստատություն


Մի անգամ հորաքույրներս ինձ, մի կողմ տանելով՝ սկսեցին հորդորել հրաժարվել Հայաստան գնալուց։ «-Հայրդ առանց քեզ երբեք չի գնա, ուրեմն ասա, որ չես գնում,-համոզում էին նրանք։-Ասա, որ ուզում ես այստեղ քոլեջ ավարտել։ Մենք էլ քեզ թիկունք կկանգնենք եւ կասենք, թե կարող ես մեզ հետ մնալ»։ Երբ հորաքույրներիս հորդորով հորս ասացի, թե չեմ գա մինչեւ չավարտեմ Ալբանիի մանկավարժական քոլեջը, հայրս ասաց. «Դու գիտես, որ առանց քեզ ես չեմ գնա։ Մի պահ մտածիր, տեսողությունս վերականգնելու հավանականություն կա. մի՞թե դրա համար չարժե գնալ։ Բացի այդ՝ դու Երեւանում էլ կարող ես քոլեջ հաճախել, այնտեղ բարձրագույն կրթությունը ձրի է»։ Ու թեեւ Լուսաբեր հորաքույրս հավաստիացնում էր, որ եթե աչքի լույսը մի դեղ ու ճար ունենար, առաջինն ԱՄՆ-ում կիմանային, ես զգում էի, որ չեմ կարող փշրել տեսողությունը վերականգնելու հորս վերջին հույսը։ Այդպես, ծանր սրտով էլ սկսեցի մասնակցել մեկնումի նախապատրաստությանը: