քանդակագործ, նկարիչ

արտո չաքմաքչյան

Ծնվել է 1933 թվականին Կահիրեում, Եգիպտոս: 1948-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Սովորել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում եւ գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում։

1964 -ին «Հիրոսիմա» քանդակի համար արժանացել է Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի առաջին մրցանակին: 1975-ին ընտանիքի հետ Հայաստանից արտագաղթել է Կանադա, բնակություն հաստատել Մոնրեալում: Քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդել Քվեբեկի համալսարանում: 1991-ին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում:

Ապրում է Մոնրեալում։

Այն, ինչ արեցին, իմ հանդեպ չէր, արվեստի հանդեպ էր: Ես չէի կարող ապրել մի տարածքում, որտեղ արվեստի հետ այդպես են վարվում՝ ջարդում են գործը: