կոմպոզիտոր

հարություն դելալյան

Ծնվել է 1937-ին Աթենքում, Հունաստան։ Սովորել է տեղի հայկական Կաթողիկե եկեղեցու դպրոցում։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը եւ աշխատանքի անցել ֆրեզերային հաստոցների գործարանում։ 1968-72-ին սովորել է Երևանի ՌոմանոսՄելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1977-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Երեսունից ավելի երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։

Մահացել է 1990-ին Երեւանում։

/