կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

տիգրան մանսուրյան

Ծնվել է 1939 թվականին Բեյրութում, Լիբանան: 1947թ. ընտանիքի հետ ներգաղթել է Սովետական Հայաստան։

Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության առաջամարտիկներից է, հայ երաժշտարվեստի մեջ կոմպոզիցիոն ժամանակակից հնարքների առաջին ներմուծողներից: Նրա ստեղծագործությունները մեծ ընդունելություն են գտնում Եւրոպայում եւ Ամերիկայում։

Ապրում է Երեւանում։

Մեր ընտանիքի վեց անդամներով առավոտ վաղ, դեռ անկողնուց վեր չկացած, երգում էինք։ Մեր երգածը հայ երգն էր, Կոմիտաս էր։