Articles


Депортация армян в Алтайский край в 1949 г.

| Նատալյա Աբլաժեյ |

Թեեւ հայերի հետպատերազմյան հայրենադարձությունն ամենազանգվածայինն էր, բայց այն լավ ուսումնասիրված չէ։ Կարելի է ասել անգամ, որ 1946-48 թվականների Մեծ Հայրենադարձությունը դուրս է մնացել սովետական պատմագիտության տեսադաշտից։ Ժամանակակից ռուս պատմագիտության մեջ հայ բնակչության տեղաշարժերը եւս քննվում են հատվածաբար, ավելին՝ հետպատերազմյան հայրենադարձությունը եւ 1949 թվականի աքսորը դիտարկվում են որպես երկու առանձին սյուժեներ։