Books


ՅՈՒՇԵՐ ՍՏԱԼԻՆԵԱՆ ՕՐԵՐԻՑ

Սայենի Պալեան

1988

Լոս Անջելես, հեղինակային հրատարակություն


Կարաւանները մեկնում էին։ Երկիմաստ նամակներն էլ գալիս։ Ընդհանուր առմամբ մեկնողները շատ դժգոհ էին երեւում։ Նրանք տալիս էին իրենց մահացած ազգականների անունները։ Ի՞նչ է նշանակում սա. արդեօք ուզում են ասել որ մեռելական կեա՞նք են ապրում։ Եւ ի՞նչ առումով։ Եթե նրանց դժգոհութիւնը տնտեսական գետնի վրայ է, չարժեր մտահոգուիլ։ Հայրենիք գնացողը պետք է հաշտուած լինի այն իրողութեամբ, որ երկիրը նոր է դուրս եկել մեծ պատերազմից, հետեւաբար գնում են տնտեսապէս քայքայուած մի երկիր։ Գնացողը պէտք է սկսի զէրօից եւ իր ուժերը ներդնի հայրենիքի վերելքին։

Այդ օրերին խոսւում էր Մխիթարեան մի վարդապետի մասին որը եղել էր Հայաստանի Մատենադարանում ուսումնասիրութիւններ կատարելու համար, ու մնացել էր վեց ամիս։ Միլիտոսը գնաց նրա մօտ ստոյգ տեղեկութիւն ստանալու յոյսով։ Մխիթարեան հայրը բոլոր տեսակի հարցումներին պատասխանել էր մի նախադասութեամբ միայն։

- Խորհրդային միութիւնը եւ նրա կազմում եղող նաեւ մեր փոքրիկ Հայաստանը ունեն հիանալի մարդասիրական օրենքներ, սակայն… թղթի վրայ։