բանաստեղծ, թարգմանիչ

աբրահամ ալիքյան

Ծնվել է 1928 թվականին Ալեքսանդրեթում, Սիրիա (այժմ՝ Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուբարյան վարժարանում։ 1939-ին ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ավարտել է Նշան Փալանճյան վարժարանը։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

1954-ին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը եւ նույն ինստիտուտում անցել դաախոսական աշխատանքի։ 1990-ականների սկզբում տեղափոխվել է նախ Ֆրանսիա, ապա՝ Լիբանան։

Մահացել է 2013-ին Պուրճ Համուտի (Բեյրութ) ազգային ծերանոցում։

/