Ծնվել է 1928 թվականին Կահիրեում, Եգիպտոս։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արեւելյան բաժինը։ Ուսումնասիրել է հայ-արաբական միջնադարյան քաղաքական եւ մշակութային առնչությունները։ 1981-ից ղեկավարել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի արեւելյան աղբյուրագիտության բաժինը։ Դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։
Մահացել է 1988-ին Երեւանում։