Ծնվել է 1930-ին Աթենքում, Հունաստան։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
ԽՍՀՄ բարձրագույն խմբում խաղացել Երևանի «Դինամո», Մոսկվայի «Սպարտակ», Երևանի «Արարատ» թիմերում։ 1973-ին որպես մարզիչ ներգրավված է եղել ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում։ Մարզել է հանրապետության պատանեկան թիմերը։ 1975-ից եղել է «Հրազդան» մարզադաշտի տնօրենը։
Մահացել է 2015-ին Երեւանում։