հաշվիչ մեքենաների կոնստրուկտոր

հրաչյա հովսեփյան

Ծնվել է 1933 թվականին Բեյրութում, Լիբանան։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

1954-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է ուսուցիչ, դասախոս։ 1956-ին աշխատանքի է անցել Երեւանի մաթեմատիկական մեքենանների գիտահետազոտական ինստիտուտում։ Մասնակցել է «Հրազդան» էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ստեղծման աշխատանքներին։ Եղել է «Նաիրի» ԷՀՄ-ի գլխավոր կոնստրուկտորը։ 1971-ին «Նաիրի» ԷՀՄ-ն մշակող աշխատանքային խմբի հետ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1978-ին դիմել է ԱՄՆ մշտական բնակության մեկնելու համար, սակայն ավելի քան 10 տարի մերժվել է։ ԽՍՀՄ-ում եղել է միակ հայ отказник-ը։

Ապրում է Լոս Անջելեսում։

/