Ծնվել է 1929-ին Ռուսեում, Բուլղարիա։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական քոլեջում։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի եւրոպական բաժնում։ Հայերեն է թարգմանել բուլղարացի եւ եւրոպացի այլ հեղինակների գործեր։
Ապրում է Երեւանում։