Ծնվել է 1939 թվականին Գալացում, Ռումինիա: 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում։ 1970-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում, դասախոսել Երեւանի պետական համալսարանում։
1989-ին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի եւ Նոյեմբերյանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարը։
Զոհվել է 1991-ին Մարտունաշենում։