արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

ստեփան ալաջաջյան

Ծնվել է 1924 թվականին Հալեպում,Սիրիա։ 1946-ին տեղախոխվել է Խորհրդային Հայաստան։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները: 1957-1963-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ: 1967-75-ին եղել է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղար։ 1980-ից՝ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն։ 2001-ից բնակություն է հաստատել է ԱՄՆ-ում։

Մահացել է 2010-ին Լոս Անջելեսում։

Կյանքը տնից է սկսվում և երանի նրան, ով կյանքը կվերջացնի իր տանը: