Ծնվել է 1924 թվականին Արաքում, Իրան։ 1946-ին մի խումբ ընկերների հետ ներգաղթել է հայրենիք:
Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես դերասան եւ ռեժիսոր աշխատել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոններում։ 1957-59-ին եղել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Գրել է վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի սցենարներ, պատմվածքներ, հոդվածներ:
Ապրում է Երեւանոււմ։