News


Ցուցադրություն Գլենդելի Ապրիլ գրատանը

| 10.11.2017 |

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի «Ապրիլ» հայկական գրատանը ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմը։ Եղավ նախագծի շրջանակում հրատարակված «Տարանցիկ Հայրենիք։ Վերջին հանգրվանի որոնում» հոդվածների երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը։ Նախագիծը եւ դրա հեղինակներին ներկայացրեց գրատան տնօրեն Առնո Երեցյանը։ Ֆիլմի ավարտից հետո լրագրող Անի Դուզդաբանյանը հարցազրույց արեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանի հետ՝ հմտորեն համադրելով իր պատրաստած հարցերն ու լսարանի հարցում-նկատառումները։ Ներկաները հնարավորություն ունեին նաեւ շփվելու ֆիլմի ռեժիսոր Արա Շիրինյանի, պրոդյուսեր Սաթենիկ Ֆարամազյանի եւ օպերատոր Արտաշես Մաթեւոսյանի հետ։


Տիգրան Պասկեւիչեան «Ապրիլ» Գրատան Մէջ Պիտի Ներկայացնէ Իր Նոր Ֆիլմը