News


Ցուցադրություն ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնում

| 17.10.2017 |

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան կենտրոնի դահլիճում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմը։ Եղավ նախագծի շրջանակում հրատարակված «Տարանցիկ Հայրենիք։ Վերջին հանգրվանի որոնում» հոդվածների երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը։ Ցուցադրությանը հաջորդեց քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեցին նախագծի ղեկավար, ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր Արա Շիրինյանը եւ պրոդյուսեր Սաթենիկ Ֆարամազյանը։