News


Նկարահանումներ ՌԴ Ալթայի երկրամասում

| 12.09.2016 |

1949-ին Ալթայ աքսորված հայերի մասին տեղացիների հիշողություններն արձանագրելու նպատակով «Վերսուս» ստուդիայի նկարահանող խումբը եղավ երկրամասի Զարինսկ եւ Զալեսովո շրջանների բնակավայրերում։ Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում հարցազրույցներ նկարահանվեցին 24 տեղաբնակների հետ, որոնք հայերի մասին հիշողություններին զուգահեռ գնահատում էին Խորհրդային ժամանակներում ապրած իրենց կյանքը։