News


Ցուցադրություն Գլենդելի «Brand Library»-ում

| 07.12.2016 |

Գլենդելի «Brand Library» գրադարանում ամերիկահայ Մելինե Մարաշլյան Մելքոնյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ կազմակերպվեց «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին Լոս Անջելեսի հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆիլմում իրենց անձնական հիշողությունները պատմող անձինք։ Ցուցադրությունից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։