News


Ցուցադրություն Հայ Ազգային Կոնգրեսում

| 08.12.2017 |

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում Կանանց համահայկական միության նախաձեռնությամբ ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմը։ Նախագիծը եւ հեղինակներին ներկայացրեց միության նախագահ տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը։ Ֆիլմի ավարտից հետո ծավալվեց բուռն քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։