News


Ցուցադրություն INALCO-ում

| 15.03.2017 |

Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային հաստատությունում (INALCO) ֆրանսահայ պատմաբան Թալին Տեր-Մինասյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի ֆրանսերեն տարբերակի ցուցադրությունը։ Ներկա էին հաստատության հայ եւ օտարազգի դասախոսներ, ուսանողներ, Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆիլմում իրենց անձնական հիշողությունները պատմող անձինք։ Թալին Տեր-Մինասյանը ներկայացրեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագիծն ու դրա հեղինակներին։ Ցուցադրությունից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։