News


Ցուցադրություն «Արարատ Էսքիջյան» թանգարանում

| 11.12.2016 |

Կալիֆորնիայի Միշըն Հիլզ քաղաքի «Արարատ Էսքիջյան» թանգարանի սրահում ամերիկահայ Մագգի Գոշին Մանգասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին Լոս Անջելեսի հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆիլմում իրենց անձնական հիշողությունները պատմող անձինք։ Ցուցադրությունից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Ներկաների հարցերին պատասխանեց եւ կատարված աշխատանքի մասին պատմեց նախագծի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանը։