News


Ցուցադրություն ՆՓԱԿ-ում

| 22.06.2017 |

Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) փորձագետների նեղ շրջանակի համար առաջին անգամ ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ «Վերջին երազանք կամ Game Over» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Խորհրդային Հայաստանում 1960-80-ական թվականներին եղած միգրացիոն միտումները եւ հայրենադարձների՝ ԽՍՀՄ-ը լքելու ձգտումը։ Հեղինակները փորձել են անհատների անձնական հիշողությունների եւ փաստերի համադրմամբ ուրվագծել արտագաղթի դինամիկան։