Սեպտեմբերի 7-ին Իրկուտսկի անկախ սոցիալական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած սոցիալական հետազոտությունների Բայկալյան 9-րդ միջազգային դպրոցում (ավան Խուժիր, Օլխոն կղզի) ցուցադրվեց Վերսուս» ստուդիայի արտադրած «Օ՜, Հայրենիք, սառն ու անուշ» փաստավավերագրական ֆիլմը։
Մեկ օր անց դպրոցի խմբային լաբորատորիայում ներկայացվեց «Վերսուս» ստուդիայի եւ «Ֆակտում» ՀԿ-ի համատեղ ջանքով ստեղծված «Մարդը բռնությանը դեմ հանդիման» ցուցահանդեսը, որը փաստաթղթերի, լուսանկարների եւ կինոխրոնիկայի միջոցով ներկայացնում է հայրենադարձների նկատմամբ ստալինյան ռեժիմի կողմից գործադրված բռնաճնշումները եւ 1949 թվականի զանգվածային աքսորը։