Կահիրեի «Արեւ» թերթը հայտնում է, որ հայերի ներգաղթը Եգիպտոսից պետք է սկսվի 1947թ.-ի ամռանը:
Կահիրեի «Արեւ» թերթը հայտնում է, որ հայերի ներգաղթը Եգիպտոսից պետք է սկսվի 1947թ.-ի ամռանը:
ԱՄՆ-ում վախճանվել է ամերիկյան բանակի հարյուրապետ, Առաջին աշխարհամարտի վետերան Ջիմ Չանգալյանը:
Ռումինիայի ՀՃ կոմիտեի նախկին անդամ հայրենադարձ Մուշեղ Մկրտչյանը ՀՃ թերթի խմբագիր Հ. Պապոյանին նամակ է գրում հայրենիքից՝պատմելով իրենց ոգեւորության եւ տրամադրությունների մասին:
Ռումինիայի ՀՃ կոմիտեի երիտ. բաժինը կազմակերպել է ռումինահայ ներգաղթի շարժապատկերների ցուցադրություն:
Բանաստեղծություն՝նվիրված աշխարհասփյուռ հայությանը:
Բեյրութահայ թերթերը բացահայտում են «Առաւօտ» օրաթերթի խմբագիր Հրանտ Դեւեջյանի սպանության փորձի մանրամասները:
ՍՀ Կոմպոզիտորների միության դահլիճում հնչել են հայրենադարձ երգահան Վարդգես Հայրիկյանի ստեղծագործությունները:
Ռումինահայ ներգաղթի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն:
ՍՀ ներգաղթի լիազոր ներկայացուցիչներ Զավեն Չարչյանը եւ Ալեքսանդր Հովհաննիսյանը մեկնել են Բեյրութ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար:
Հաճնի հայրենակցական միության Մերձավոր Արեւելքի կենտրոնական վարչությունը ծրագրել է ՍՀ-ում բնակելի թաղամաս կառուցել եւ կոչել Նոր Հաճն:
Երեւանում բացվել է 1946-ին Ռումինիայից ՍՀ մեկնած նկարիչներ Բարթող Վարդանյանի եւ Արամ Ղարիբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«Իսկ եթէ կան մարդիկ, որոնք կը պահանջեն, որ սա անցնող քանի մը ամիսներու ընթացքին այդ հայրենիքը, անխտիր բոլոր ներգաղթողներուն տուած ըլլայ երկինքը իր բոլոր աստղերովը, այդ հայերը աւելի լաւ կընեն, եթէ մնան օտար հողի վրայ, քանի որ Հայաստան պետք ունի ոչ թէ պահանջատէրերու, այլ քիչիկ մըն ալ զոհողութիւն ընելու տրամադիր ճշմարիտ զաւակներու»: