Մամուլ


| 11.05.1947 |

Նիւ Եորքի հայկական համաշխարհային քոնկրեսը փակուած

ԱՄՆ-ում ընթացող Համահայկական կոնգրեսը որոշել է դիմել չոր մեծ պետությունների արտգործնախարարներին՝պահանջելով Վիլսոնյան սահմաններում պարփակված հայկական հողերը միացնել ՍՀ-ին:

| 11.05.1947 |

Ռատիո Երեւան։ 1947-ի ներգաղթը։ Հայաստանի կառավարութեան պաշտօնական յայտարարութիւնը

ՍՀ կառավարությունը որոշել է 1947թ.-ի ընթացքում տարբեր երկրների հայ համայնքներից ընդունել 70.000 հայրենադարձ:

| 11.05.1947 |

Հ.Ճ.-ի երիտասարդաց բաժինը

ՀՃ-ի երտասարդական բաժինը պատրաստվում է Պուքրեշում եւ հարակից շրջաններում ցուցադրել «Դեպի հայրենիք» ներգաղթի մասին պատմող ֆիլմը:

| 11.05.1947 |

Նամակ Հայաստանէն

Ռումինահայ հայրենադարձները նամակներով իրենց հարազատների հետ կիսվում են հայրենիքում ստացած տպավորություններից:

| 11.05.1947 |

Արտելի ընդհ. Ժողովը

Ռումինահայ կոշկակարները կազմակերպել են ժողով, որտեղ որոշել են Ռումինիայի ներգաղթի կոմիտեի հետ միասին հարստացնել իրենց արհեստագործական արտելը հայրենիք մեկնելու նախօրյակին:

| 11.05.1947 |

Հայկական միթինկը Քոնստանցայի մէջ

Կոստանցայի հայ համայնքը Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ կազմակերպել է միտինգ եւ որոշել միանալ Համահայկական կոնգրեսի պահանջներին:

| 04.05.1947 |

Համաշխարհային հայկական քոնկրեսին

Ռումինահայությունը Եղեռնի տարելիցի կապակցությամբ կազմակերպած միտինգի ժամանակ որոշում է դիմել ԱՄՆ-ում ընթացող Համահայկական կոնգրեսին՝Թուրքիայի կողմից զավթած հայկական հողերը ՍՀ-ին միացնելու պահանջով:

| 04.05.1947 |

Հ.Ճ.-ի նախագահ ընկ. Վ. Դանիելյանի ճառը

«Ներգաղթը՝շոշափելի լաւագոյն ապացոյցն է հայ ժողովրդի անմեռ կենսունակութեան, ինչպես եւ լաւագոյն փաստարկութիւնը՝արժեցնելու հայ ժողովրդի պատմական իրաւունքները՝թրքահայ հողերու պահանջը»:

| 04.05.1947 |

Չեխոսլովաքիա կը խոստանայ բարեացակամ վերաբերմունք Հայկ. Դատին հանդէպ

Ռումինահայ պատվիրակները ԱՄՆ մեկնելիս Չեխոսլովակիայում կայանելու ընթացքում հանդիպում են տեղի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք խոստանում են աջակցել Հայ Դատի լուծմանը:

| 04.05.1947 |

Երեւանի ռատիոյի պատասխանը Անգարայի

Երեւանի ռադիոն ստուդիա է հրավիրել այն հարենադարձներին, որոնք, ըստ թուրքական ռադիոյի հայտարարության, փախել են հայրենիքից:

| 04.05.1947 |

Ռոմանահայ թեմ. պատգմ. ժողովը

Ռումինահայ թեմական պատգամավորական տարեկան ժողովը որոշում է դիմել Նյու Յորքում ընթացող Համահայկական կոնգրեսին Թուրքիայից հայկական հողերը պահանջելու խնդրանքով:

| 04.05.1947 |

Պրաիլայի հայոց աննախընթաց միթինկը

Պրայիլայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության տարելիցի միտինգի ժամանակ հայտարարում է, որ միանում է ԱՄՆ-ի Համահայկական կոնգրեսի պահանջներին: