Մամուլ


| 08.09.1947 |

Դասախօսութեանց նոր շարք մը ներգաղթի նուիրուած

Ռումինիայի ՀՃ-ի կոմիտեն նախատեսում է անցկացնել ներգաղթին նվիրված դասախոսությունների շարք, որի նպատակն է հայ հանրությանը հուզող մի շարք հարցեր քննարկել:

| 08.09.1947 |

Թրիփօլիի դաշնակ ոճիրը։ Ինչպէս պատրաստուեցաւ եւ գործադրւեցաւ

Լիբանանի Տրիպոլի քաղաքում, ցանկանալով խոչընդոտել Էջմիածնի եկեղեցական համագումարին նվիրված ֆիլմի ցուցադրությունը, մի խումբ դաշնակցականներ հարձակվում եւ խոշտանգում են կինոթատրոն շտապող երկու հայ երիտասարդի:

| 08.09.1947 |

Ներգաղթի արձագանգը Հնդկաստանի մէջ

Հնդկաստանի հայությունը մեծ ոգեւորությամբ սպասում է հայրենիք մեկնելուն:

| 08.09.1947 |

Յոյն հետադիմականներ կը դժուարացնեն հայոց ներգաղթը

Հունական որոշ քաղաքական ուժերի դրդմամբ տեղի կառավարությունը սահմանափակումներ եւ արգելքներ է առաջացրել  ՍՀ մեկնել ցանկացող հայերի համար:

| 08.09.1947 |

Լաւ բան է հայնրենասիրութիւնը, դժուար է հայրենասէր լինելը

«Հայրենասէր ըլլալը դիւրին բան չէ, պիտի նեղուիս ալ պիտի տառապիս ալ, պիտի տուժես, երբ այդպես կը պահանջէ ազգիդ շահը, հայրենիքիդ շահը…»:

| 08.09.1947 |

Կոչ Պուքրէշահայ հայրենակիցներուն

Ռումինահայ ներգաղթի կոմիտեն կոչ է անում համայնքի անդամներին իրենց լուման նվիրաբերել ներգաղթի ֆոնդին:

| 08.09.1947 |

Մեր շնորհակալիքը Հայրենիքին

ՀՃ կենտրոնական կոմիտեն, ի նշան երախտագիտության, շնորհակալական հեռագրեր է ուղարկել Ռումինիայում ՍՄ դեսպան Ս.Ի. Քավթարաձեին, ՍՀ Մինսովի նախագահ Սահակ Կարապետյանին եւ Երեւանի ներգաղթի կոմիտեի նախագահ Բ. Աստվածատրյանին:

| 08.09.1947 |

Նախազգացո՞ւմ, թէ մարգարէութիւն

«Տեսնելով պսակւած մեր այսօրուան բոլոր յոյսերը, հոգիս պիտի խայտայ գերեզմանիս մէջէն եւ պիտի ընդգրկէ մեր սիրելի նախնեաց հոգիները»:

| 08.09.1947 |

Եգիպտահայ կարաւանը մեկնեցաւ Հայրենիք

Սովետական «Պոբեդա» շոգենավը հասել է Ալեքսանդրիայի նավահանգիստ, որպեսզի 1600 եգիպտահայի տեղափոխի ՍՀ:

| 01.09.1947 |

Շնորհակալիք

Ռումինահայ ներգաղթի կոմիտեն երախտագիտություն է հայտնում ՍՀ-ին տարբեր թանկարժեք իրեր նվիրաբերած ռումինահայերին:

| 31.08.1947 |

Զօրավար Սմբատ կը խօսի

«Ինչ կ՛ուզէինք մենք երեկ.-Հող մեր ոտքերուն տակ: Այդ հողը ունինք այսօր, եւ փառաւոր պետականութիւն մը: Ով որ իր աչքերը եւ հոգին կը դարձնէ դէպի մեր երկիրը, ան պիտի ապրի յաւիտեան»:

| 31.08.1947 |

Եռուզեռը սկսաւ

«Կատակ բան չէ.-Ռոմանահայ երկրորդ հայրենադարձի արտօնութիւն է հասեր. Պետք է շտապել, ժամ առաջ, վայրկեան մը առաջ ստուգուիլ, վերարձանագրուիլ, արձանագրուիլ»: