Մամուլ


| 06.12.1946 |

Ն. Վեհ. Կաթողիկոսի դիմումը

«Ռոյթեր» լրատվական գործակալությունը Մոսկվայից հայտնում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Զ.-ն դիմել է Ստալինի, Տրումենին եւ Աթլիին՝կոչ անելով Թուրքիայի կողմից զավթված հողերը վերադարձնել հայ ժողովրդին:

| 06.03.1946 |

Հայ ուսանողներու ուշադրութեան

ՍՀ-ի «Արտասահմանի հետ կուլտուրական կապի հայկական ընկերությունը» հայտնում է, որ արտասահմանի հայ երիտասարդներից պարբերաբար նամակներ են ստացվում ՍՀ տեղափոխվելու եւ ուսանելու ցանկությամբ:

| 06.03.1946 |

Վերջին ազդարարութիւն գրգռիչներուն

Նախորդ համարի նույնանուն հոդվածի շարունակությունը:

| 05.03.1946 |

Վերջին ազդարարութիւն գրգռիչներուն

Զ. Պիպեռյանը Կ. Պոլսի «Նոր լուր» թերթում հրատարակած հոդվածով պատասխանում է թուրքական մամուլի մեղադրանքներին հայ ժողովրդի ներգաղթի վերաբերյալ:

| 10.02.1946 |

Ամերիկայի Միաց. Նահանգներում հայկական հողերի Խորհրդ. Հայաստանին կցւելն է պահանջւում

«Հայերի հանդեպ արդարացի վերաբերմունքի համար պայքարող ամերիկյան կոմիտեն» ՄԱԿ-ի ամերիկյան պատգամավորներին ուղղել է մի դիմում, որով կոչ է անում գործադրել ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի վճիռը:

| 10.02.1946 |

Հայութեան պահանջը

Պ-ն Սենան՝ հանուն Ուրուգվայի 8 հազար հայերի, հեռագիր է ուղարկել ՄԱԿ-ին՝առաջարկելով Թուրքիայի իշխանության տակ գտնվող հողամասերը միացնել ՍՀ-ին:

| 29.01.1946 |

Հայկական բռնագրաււած հողամասերի կցման շուրջ

ՍՀ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյանը հայտարարել է, որ իրենք հանդես են գալիս Թուրքիայի կողմից բռնագրավված հողերը ՍՀ-ին կցելու եւ արտասահմանի հայերին հայրենիք փոխադրելու եւ աջակցելու օգտին:

| 28.01.1946 |

Մենք մեզի

«Բոլոր դատերը նախ ներսը կը շահւին, չմոռնա՛նք»:

| 26.12.1945 |

Հայութեան ներգաղթը

«Ինչ ունի հայությիւնը օտար երկինքների տակ, հազար ու մի պատրանքների ենթակայ: Նա պիտի ապրի իր հայրենիքում, ջանայ, ստեղծագործի իր սեփական տանը: Այստեղ միայն իմաստ ունի նրա կեանքը»,-Դ. Դեմիրճյան:

| 25.12.1945 |

Ներգաղթ եւ հող

«Ներգաղթի որոշումը անմիջապէս կապ ունի հայկական հողերու ազատագրութեան հետ: Այդ ծրագրովն է, որ քաղաքական կարեւորություն կը ստանայ ներգաղթի արտօնութիւնը»:

| 24.12.1945 |

Հայկական պահանջները

Խորհրդային մամուլը անդրադարձել է ՍՄ-ի եւ Թուրքիայի հարաբերություններին, այդ թվում՝ Հայկական Հարցին:

| 24.12.1945 |

Հայութեան ներգաղթը եւ Թուրքիան

Ըստ ֆրանսիական լրատվական գործակալության՝ Թուրքիայում մեծ դժգոհություն է բարձրացել տեղի հայերի՝դեպի ՍՀ գաղթելու ցանկության պատճառով: