Ըստ «Ջումհուրիեթ» թերթի՝ Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովի անդամները կարեւորություն չեն տվել հայկական հողային պահանջների վերաբերյալ Ամերիկահայ ազգային խորհրդի ներկայացրած հուշագրին:
հայրենադարձություն 1946-49
Հույսը զորավիգ: Ընտանեկան ճակատագիրՄոնա-Մարիան Մարիկյան
Ժոզեֆն սկսել էր ռուսերեն սովորել, խորացնել հայերենը։ Ցանկանալով ավելին իմանալ այն երկրի մասին, որտեղ ապրելու էր, նա սկսեց հետեւել հայոց պատմության դասընթացների։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ իմացավ, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել՝ դեռեւս 301-ին, Տրդատ երրորդի (287-330) գահակալության օրոք։