Social, political, literary and cultural newspaper. Is the official newspaper of Armenian Writers’ Union. It’s being published since 1932 till now.
հայրենադարձություն 1946-49
Հույսը զորավիգ: Ընտանեկան ճակատագիր
Մոնա-Մարիան Մարիկյան
Ժոզեֆն սկսել էր ռուսերեն սովորել, խորացնել հայերենը։ Ցանկանալով ավելին իմանալ այն երկրի մասին, որտեղ ապրելու էր, նա սկսեց հետեւել հայոց պատմության դասընթացների։ Որքան մեծ եղավ զարմանքը, երբ իմացավ, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել՝ դեռեւս 301-ին, Տրդատ երրորդի (287-330) գահակալության օրոք։