Իրանի կառավարությունը արգելել է իրանահայերին ազատվել հպատակությունից եւ գաղթել դեպի ՍՀ:
Իրանի կառավարությունը արգելել է իրանահայերին ազատվել հպատակությունից եւ գաղթել դեպի ՍՀ:
Ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Տիրան եպիսկոպոսը անդրադառնում է ամերիկահայերի ներգաղթին:
Երեւանի ներգաղթի կոմիտեի նախագահ Բ. Աստվածատրյանը հայտնել է, որ 1947 թ. ընթացքում ներգաղթի առաջնությունը տալու են Հունաստանի եւ Իրանի հայերին՝ այստեղի հայ համայնքի ծանր պայմանները հաշվի առնելով:
«Ով թեւ ու թիկունկ պիտի ըլլայ միւսներուն, Դաշնակցութիւնը տապալելու համար…»:
Լոսնաջելեսաբնակ հայ բարերար Միհրդատ Տիգրանյանը ՀԲԸՄ-ին առաջարկել է աշխատանքից ազատել Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Մելքոնյան վարժարանի ուսուցիչներից մեկին, ով դաշնակցականներին դավաճան է անվանել:
ՀԲԸՄ-ն 1 մլն դոլարի հանգանակության հոջող ելքի առթիվ երախտագիտության խոսք է ուղղում բոլոր նվիրատուներին:
«Երբ ներգաղթը այդպէս շարունակուի, այս կողմի հայերը Հայաստան պիտի երթան, հոս պիտի մնայ միայն 50 հազարի մօտ հայութիւն մը, որ հակահայստանեան է. այն ատէն ինչ պիտի ըլլայ ձեր հիմնադարմը»:
ՀԲԸՄ-ն եւ հայկական կազմակերպությունները նախատեսել են Ֆրեզնոյում հրապարակային ժողով անցկացնել՝նվիրված ներգաղթին:
ՀԲԸՄ-ն ԱՄՆ Կալիֆորնիա քաղաքում նախաձեռնում է մեկ մլն դոլարի հանգանակությանը նվիրված համահայկական ճաշկերույթ եւ հայությանը կոչ է անում մասնակցել:
ՀԲԸՄ-ն անցկացնում է հրապարակային ժողովներ եւ ճաշկերույթներ՝նվիրված կես մլն դոլարի հանգանակությանը:
Հյուսենիկի հայրենակցական միությունը գլխավոր նպատակ է ընտրել աջակցել Մերձավոր Արեւելքում բնակվող հայերի՝դեպի ՍՀ ներգաղթի գործընթացին: