Հարութ Պարսամյան
Հորս ձերբակալությունից և ունեցվածքի բռնագրավումից հետո, մեր ընտանիքի ֆինանասկան վիճակն անտանելի դարձավ: Մեր ունեցած հագուստը՝ կոստյումներ, սվիտերներ, վերարկուներ, տաբատներ ու կոշիկներ, եւ խոհանոցային որոշ պարագաներ ստիպված էինք վաճառել: Ամեն կիրակի եղբայրներով՝ երկուսով կամ երեքով, այս իրերը վերցնում ու տանում էինք Երևանի «սև շուկան»: