Հայրենադարձությունը հետպատերազմյան Սովետական Հայաստանում կարեւոր երեք արդյունք ունեցավ։ Առաջին՝ մարդկային ռեսուրսով համալրվեց պատերազմի պատճառով զգալիորեն նվազած բնակչությունը։ Երկրորդ՝ նոր մշակույթ, նոր մտածողություն եւ հմտություններ ներմուծվեցին։ Երրորդ՝ հայրենադարձներն արժեքավոր մասնակցություն ունեցան Հայաստանի արվեստի, գրականության եւ գիտության զարգացման գործում։