Ծնվել է 1927 թվականին Աթենքում, Հունաստան։ Հայրը սփյուռքահայ անվանի հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, խմբագիր Միքայել Բարթիկյանն է։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Ուսումնասիրել է հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությունը։ Աթենքի ակադեմիայի եւ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության եւ գիտության ակադեմիայի ակադեմիկոս է։
Մահացել է 2011-ին Երեւանում։