Ծնվել է 1929 թվականին Հալեպում, Սիրիա։ 1946-ին ներգաղթել է Հայաստան։
1988-ից ղեկավարել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Եղել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի եւ Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է։ 1995-ին լույս է տեսել նրա «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գիրքը։
Մահացել է 2012-ին Երեւանում։