արձակագիր, թարգմանիչ

գրիգոր քեշիշյան

Ծնվել է 1921-ին Ադանայում (Կիլիկիա), Թուրքիա։ Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, Նիկոսիայի Մելքոնյան կրթական հաստատությունում, Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

1951-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1967-ին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Վիլյամ Սարոյանի գործերի առաջին թարգմանիչներից է։

Մահացել է 1980-ին Երեւանում։


/