Ծնվել է 1918-ին Ալեքսանդրիայում, Եգիպտոս։ Սովորել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, ֆրանսիական լիցեյում եւ ամերիկյան համալսարանում։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան եւ նույն թվականին ընդունվել ասպիրանտուրա։
1956-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967-ին՝ դոկտորական ատենախոսություն: 1948-94 թվականներին աշխատել է Երեւանի պետական համալսարանում: Նրա ջանքերով 1976-ին հիմնադրվել է ԵՊՀ հոգեբանության ամբիոնը եւ ինժեներական հոգեբանության լաբորատորիան:
Մահացել է 1994-ին Երեւանում։