Ծնվել է 1936 թվականին Բեյրութում, Լիբանան։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժնում։
Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ։ Փորձառություն է ձեռք բերել Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից մեներգիչ, հետագայում նաեւ ռեժիսոր էր Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 1977-ին նշանակվել է գլխավոր ռեժիսոր։ 1991-99-ին եղել է գեղարվեստական ղեկավար։ Դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում։
Մահացել է 2004-ին Երեւանում։