բանասիրության դոկտոր

վերժինե սվազլյան

Ծնվել է 1934 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

Սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժնում։ Սկսած 1955-ից՝ շուրջ վաթսուն տարի անձնական նախաձեռնությամբ շրջելով թաղից թաղ, գյուղից գյուղ գրանցել եւ վերականգնել է Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի հայության բանավոր մշակույթը՝ զանազան բարբառներով հորինված բանահյուսական տարաբնույթ նշխարները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ականատես վերապրողներից գրառել, ձայնագրել, տեսագրել եւ ուսումնասիրել է նրանց հաղորդած փաստավավերական վկայությունները։

1961-ից մինչ օրս աշխատում է ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության տեսության եւ պատմության բաժնում։ 1996-2004-ին աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում՝ շարունակելով գրանցել, ուսումնասիրել, նաեւ՝ տեսագրել ցեղասպանության վերապրողների վկայությունները։

Ապրում է Երեւանում։

/