օպերայի երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

գոհար գասպարյան

Ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Եգիպտոս: Երաժշտական կրթություն ստացել է տեղի երաժշտական ակադեմիայում` Է. Ֆելդմանի եւ Վ. Կարրոյի մոտ: 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում:

1948-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1949-ից աշխատել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1984-ին արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում։

Մահացել է 2007-ին Երեւանում։


Երգելն իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, եւ ես ապրում եմ հանուն իմ արվեստի։ Իմ հավատամքն է ոչ թե զարմացնել, այլ՝ հուզել։