Ծնվել է 1919-ին Ալեքսանդրիայում, Եգիպտոս։ Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում։ Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945-ին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատոր, լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է «Գայանե Չեբոտարյան» երաժշտական ֆիլմը, որն արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին: Եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը:
1962-ին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը եւ տասը տարի անընդմեջ ղեկավարել այն։
Մահացել է 1984-ին Երեւանում։