Ծնվել է 1923 թվականին Աթենքում, Հունաստան։ Սովորել է տեղի ծխական դպրոցում եւ հունական գիմնազիայում։ 1941-45-ին մասնակցել է Հունաստանի դիմադրական շարժմանը։ 1944-46-ին սովորել է Աթենքի համալսարանում՝ միաժամանակ աշխատելով «Նոր կյանք» թերթում։ 1947-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
Սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ 1963-ին դարձել է պատմական գիտությունների թեկնածու, իսկ 1980-ին՝ դոկտոր։ 1965-ից եղել է Սովետական Միության Կոմկուսի անդամ։ Հունարենից թարգմանել է Հոմերոսի «Ոդիսականը», Եւրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» դրաման, Քսենոփոնի «Անաբասիսը» եւ հույն ժամանակակից հեղինակների գործեր։
Մահացել է 2011-ին Երեւանում։